Ստավրոպոլի մարզի պետավտոտեսչությունը փետրվարի 25-ի երեկոյան ժամանակավորապես փակել է «Կովկաս» դաշնային ավտոմայրուղու մի հատվածը եղանակային պայմանների պատճառով: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է պետավտոտեսչության աշխատակիցը:
Վերջինս նշել է, որ ճանապարհի այդ հատվածում` 255-ից 270-րդ կմ-ին, ուժեղ քամի է եւ վատ տեսանելիություն:
Ճանապարհը հնարավոր է շրջանցել Մինվոդիի կողմից:



























