Իրաքում հրդեհել են խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկը, որը գտնվում է Բայջի քաղաքում: Այդ մասին փետրվարի 26-ին հաղորդել են Սալահ-էդ-Դին նահանգի իրավապահ մարմինները:

Գրոհայինների հարձակման արդյունքում զոհվել է գործարանի 4 աշխատակից: Առայժմ հայտնի չէ, թե որ խմբավորմանն են պատկանել գրոհայինները:

«Բայջիում (Բաղդադից 180 կմ դեպի հյուսիս) գտնվում են նաեւ քիմիական եւ զենքի արդյունաբերության ձեռնարկություններ, որոնք երկար ժամանակ գտնվում էին Ալ-Քաիդայի վերահսկողության տակ»,- հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: