ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հարավում երկշարժիչանի օդանավի կործանման հետեւանքով 2 մարդ է զոհվել, հայտնել Օրինջ շրջանի հրշեջ ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ օդանավն ընկել է Յորբա Լինդա քաղաքում մասնավոր տան վրա, որի հետեւանքով հրդեհ է սկսվել:
«Վնասվել է մեկ շինություն, 2 մարդ զոհվել է, երկու տուժածի տեղափոխել են հիվանդանոց»,- նշված է հրշեջ ծառայության Twitter-յան միկրոբլոգում:
CBS-ի տեղեկություններով Cessna 414A մոդելի երկշարժիչանի օդանավը օդ էր բարձրացել Օրինջի օդանավակայանից եւ կիրակի, տեղական ժամանակով մոտ 14:00-ին ընկել է:





























