Ուգանդայի ընտրված նախագահ Յովերի Կագուտա Մուսեվենին, ով իշխանության ղեկին է արդեն 20 տարի, խոստացել է ուտել իր քաղաքական մրցակից Կիզզու Բեսիջեին, ով քննադատել էր իշխանությանը ընտրություններում կրած պարտությունից հետո: «Մենք նրան կբռնենք եւ կուտենք թխվածքի պես»,- ասել է նախագահը:
Ինքը` Մուսեվենին իշխանության է եկել 1985թ. հեղաշրջման արդյունքում: 2001-2006թ.թ. նրա մրցակիցը եղել է Բեսիջեն: Ընտրություններից հետո ամեն անգամ վերջինս հայտարարել է կեղծիքների մասին, եւ ամեն անգամ ձերբակալվել: Իսկ այժմ նախագահը խոստացել է «խստացնել» պատժամիջոցները:





























