Սինաոլա կարտելի ղեկավար, թմրաբարոն, «Էլ Չապո» մականունով Խոակին Գուզմանի գործով, ում դատում են Բրուքլինում (ԱՄՆ), վկաներից մեկը հայտարարել է, որ նրան մեղադրում է 13-ամյա աղջիկներին թմրանյութեր տալու ու բռնաբարելու համար, փոխանցում է Americaru-ն:
Դատավարությունն ընթանում է ավելի քան 10 շաբաթ, եւ դատախազները պայքարում են խիստ պատժի հասնելու Հյուսիսային Ամերիկայի ամենասարսափելի հանցագործներից մեկի համար: Էլ Չապոն տոննաներով թմրանյութ է ուղարկել ԱՄՆ, Մեքսիկայում կաշառել է գրեթե յուրաքանչյուր խոշոր պաշտոնյային, իսկ մի անգամ իր մանկլավիկներին հրամայել է իր 2 թշնամիների մարմիններն այրել խարույկի վրա: Հիմա նրան մեղադրում են նաեւ անչափահասների նկատմամբ կատարած սեռական հանցագործությունների համար:
Էլ Չապոյի անձնական քարտուղար Ալեքս Սիֆուենտես Վիլյայի խոսքով՝ բարոնը մի անգամ բռնաբարել է իր սիրուհիներից մեկին եւ մի քանի անգամ 13 տարեկան աղջիկիների՝ դրանից առաջ նրանց թմրանյութեր տալով: Փոշին լցնում էին երեխաների ըմպելիքի մեջ: Գուզմանն այս մեղադրանքները հերքում է: Առայժմ հայտնի չէ, թե դրանք արդյոք կհավելվեն ընթացիկ գործին:
Կինը, որը հայտնի է միայն «Կոմանդեր Մարիա» անունով, Գուզմանին պարբերաբար աղջիկների լուսանկարներ է ուղարկել, որոնցից նա ընտրում էր իր զոհերին: Վիլյան ասում է, որ բարոնը երեխաներին բռնաբարել է՝ նրանց կենսական ուժը ստանալու համար:





























