Հայաստանը պետք է ծառայություններ արտադրող, գիտելիքահեն երկիր դառնա: Փետրվարի 25-ին հեռուստաընկերությունների լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նրա խոսքով, առաջիկա 10 տարիների համար կառավարության առաջնահերթություններից են լինելու կրթությունը եւ կրթական բարեփոխումները։ «Առաջիկա 10 տարում մենք պետք է ունենանք համաշխարհային լավագույն չափանիշներին համապատասխան տասը համալսարաններ։ Եթե մենք չլուծենք այս խնդիրը, ապա մենք ապագա չենք ունենա»,- հայտարարել է վարչապետը։
Նա օրինակ է բերել ԱՄՆ-ին , որի տնտեսությունը զարգանում է մարդկանց գիտելիքների հաշվին։ «Ապրանքների արտադրությունը ԱՄՆ-ից տեղափոխվել է Չինաստան, քանի որ այնտեղ ապրանքարտադրությունը ավելի էժան է»,- հայտարարել է նա։
«Հենց սա է ապագայի տնտեսությունը»,- հայտարարել է Սարգսյանը։
Նա նշել է, որ իր երեխաների դաստիարակում է՝ շեշտը դնելով ինտելեկտի, ոչ թե փողի վրա։ «Փողերը կարելի է մեկ ակնթարթում կորցնել, իսկ գիտելիքները մարդու հետ մնում են հավերժ»,- հայտարարել է նա։





























