Ֆրանսիայի եւ Գերմանիայի պաշտպանության նախարարներ Ֆլորանս Պարլին եւ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը գործարք են ստորագրել եվրոպական Airbus կոնցեռնի եւ ֆրանսիական Dassault Aviation ընկերության միջեւ 6-րդ սերնդի կործանիչի ստեղծման նպատակով  փորձակոնստրուկտորային աշխատանքների անցկացման մասին, գրում է Defense News-ը:

Աշխատանքները կսկսվեն Future Combat Air System (FCAS) նախագծի շրջանակում: 2-ամյա գործարքի արժեքը 65-74 մլն եվրո է գնահատվում:

Ենթադրվում է, որ մինչեւ 2040 թվականը FCAS ինքնաթիռները կփոխարինեն հնացած 4-րդ սերնդի ֆրանսիական «Ռաֆալ»  եւ  գերմանական «Եվրոֆայտեր Տայֆուն» կործանիչներին:

Ավելի վաղ Airbus-ը հաղորդել էր, որ հեռանկարային եվրոպական կործանիչը քիչ նկատելիության, կառավարման եւ վերահսկման տվյալների արագ փոխանցման, այդ թվում արհեստական ինտելեկտի օգնությամբ, թիրախների ավտոմատ ճանաչման տեխնոկոգիաներ, ինչպես նաեւ լազերային զենք կունենա: