Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում կանխվել է պետական հեղաշրջման փորձը, հաղորդում է  Reuters-ը` վկայակոչելով ԿԴՀ-ի տեղեկատվության նախարար Լամբեր Մենդեին:

Նրա խոսքով` փետրվարի 27-ին զինված մարդկանց խումբը հարձակվել է նախագահ Ժոզեֆ Կաբիլի պալատի վրա, սակայն նրանց հաջողվել է անցնել միայն առաջին բլոկպոստը:

 Հարձակվողներից վեցը սպանվել են, եւս մի քանիսը ձերբակալվել են: Տուժածների մասին այլ տվյալներ եւ մանրամասներ նախարարը չի հայտնել: Միաժամանակ նա նշել է, որ իրավիճակը վարահսկվում է: Հարձակվողների ինքնությունը դեռեւս չի պարզվել: