Բրիտանական ռազմատրանսպորտային օդանավը վնասվել է` բրիտանահպատակներին եւ օտարերկրացիներին Լիբիայից դուրս բերելու օպերացիայի ժամանակ:
Բրիտանիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ` օպերացիային մասնկացող «Հերկուլես» С-130 ինքնաթիռներից մեկը ոչ մեծ վնասվածք է ստացել: Ամենայն հավանակությամբ ինքնաթիռի վրա զենքից կարկ է բացվել: Ուղեւորներից եւ անձնակազմից ոչ ոք չի տուժել, եւ օդանավը անվտանգ վայրէջք է կատարել Մալթայում: Ըստ Lenta.ru-ի ` չի հաղորդվում, թե ով կարող էր կրակ բացել օդանավի վրա:
Փետրվարի 27-ին բրիտանական ինքնաթիռներով Լիբիայից դուրս է բերվել 150 մարդ, որից 20-ը` Բրիտանիայի քաղաքացիներ: Նրանք հիմնականում աշխատել են լիբիական անապատում տեղակայված նավթային պլատֆորմերում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դ. Քեմերոնը հրաման է արձակել սկսել օպերացիան` չնայած որ Լիբիայի իշխանություններից երկրի օդային տարածք մուտքի թույլտվություն չի ստացել: Քեմերոնն ընդունել է օպերացիայի ռիսկայնությունը, սակայն ընդգծել է դրա կարեւորությունը, քանի որ անապատում գտնվողների մեջ նաեւ Բրիտանիայի քաղաքացիներ են եղել:





























