Թունիսի նոր վարչապետ է դարձել Բեջի Քաիդ Էսեբսին: Նրան նշանակել է հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ֆուեդ Մեբազան: Էսեբսին 1981- 1986թթ. եղել է Թունիսի արտաքին գործերի նախարարը, ինչպես նաեւ տարբեր տարիների զբաղեցրել է պաշտպանության նախարարի եւ խորհրդարանի խոսնակի պաշտոնը: Համարվում է, որ նա լիբերալ քաղաքականության կողմնակից է:
Ավելի վաղ հայտարարվել էր, թե Թունիսի վարչապետ Մոհամադ Գաննուշին պաշտոնաթող է եղել: Նա գլխավորում էր ժամանակավոր կառավարությունը նախագահ Բեն Ալիի տապալումից հետո:
Գաննուշին ստիպված էր թողնել լիազորություններն այն բանից հետո, երբ մայրաքաղաքում կրկին տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաների մասնակիցները պահանջեցին Բեն Ալիի հետ կապ ունեցող անձանց հեռացումը իշխանությունից:





























