Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Ամր Մուսան հայտարարել է Եգիպտոսի նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին: «Ես մտադիր եմ առաջադրվել նախագահի հաջորդ ընտրություններում: Այդ մասին պաշտոնական հայտարարությունը կարվի պատշաճ կերպով»,-ասել է նա:

Նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնանակությունից վեց ամիս հետո: Հիշեցնենք, որ Մուբարաքը հրաժարական էր տվել փետրվարի 11-ին` զանգվածային հակակառավարական ցույցերի արդյունքում: Ներկայումս Եգիպտոսում կասեցված է սահմանադրության գործունեությունը, խորհրդարանն արձակված է, գործում է ժամանակավոր անցումային կառավարություն:

Եգիպտոսի նախագահական ընտրություններին մասնկացելու համար Ամր Մուսան պետք է հրաժարվի ԱՊԼ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Ակնկալվում էր, որ դա տեղի կունենա մարտին նախատեսված ԱՊԼ գագաթնաժողովին, սակայն այն հետաձգվել է անորոշ ժամկետով:

Հիշեցնենք, որ Եգիպտոսում հակակառավարական ցույցերի ժամանակ Ամր Մուսան սատարում էր ցուցարարներին եւ Մուբարաքին կոչ էր անում հեռանալ: