ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան սկսել են ամենամյա համատեղ զորավարժությունները, որոնք կտեւեն 11 օր: «Առանցքային վճռականություն/ Երիտասարդ արծիվ» (Key Resolve/Foal Eagle) կոչվող զորավարժություններն ընդգրկում են լայնամասշտաբ ուսումնավարժանքներ` թե ծովային, թե օդային եւ թե ցամաքային ուժերի մասնակցությամբ:
Lenta.ru-ի փոխանցմամբ ԱՄՆ կողմից զորավարժություններին կմասնակցեն մոտ 12,3 հազար զինվորականներ: Մոտ 200 հազ. զինվորականներ կներկայացնի Հարավային Կորեան: Նշվում է, որ Կորեայի Հանրապետությունում ընդհանուր առմամբ 28,5 հազ. ամերիակացի զինվորական է տեղակայված:





























