Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը Լիբիայի ղեկավարի Մուամար Քադաֆիին կոչ արել անհապաղ վայր դնել իր իշխանական լիազորություններն ու հեռանալ: Ելույթ ունենալով Դաունինգ Սփրիթում, Քեմերոնը հայտնել է, թե միջազգային հանրությունն ու Մեծ Բրիտանիան Քադաֆիին ցույց են տալիս հենց այդ ճանապարհը, նրա եւ նրա ընտանիքի անդամների նկատմամբ կիրառելով սանկցիաներ:
Նախօրեին` փետրվարի 27-ին, Մեծ Բիտանիան հայտարարել է Լիբիայի ղեկավարին եւ նրա ընտանիքի անդամներին Միացյալ թագավորության տարածքում անձեռնմխալիությունից զրկելու մասին: «Բոլոր այդ միջոցառումները Լիբիայի իշխանություններին հստակ ազդանշան են, որ ժամանակն է Քադաֆին հեռանա եւ հեռանա հիմա: Ապագա Լիբիայում նրա համար տեղ չկա»,-հայտարարել է Քեմերոնը: Փետրվարի 15-ից Լիբիայում տեղի են ունենում զանգվածային բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցները պահանջում են երկիրը 42 տարի կառավարող նախագահ Քադաֆիի հրաժարականը:
Երկրի իշխանությունները բռնի ուժով փորձում են ճնշել բողոքի ակցիան: Բողոքի ակցիաների մեկնարկից սկսած, տարբեր տվյալներով, մահացել է 600-ից մինչեւ 2 հազար մարդ, շուրջ 4 հազարը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:





























