Կոսովոյի սահմանները չճանաչող Սերբիայի նախագահի մեկնաբանություններն սպառնում են խաղաղությանն ու անվտանգությանը, ասվում է Կոսովոյի նախագահի հայտարարության մեջ, հաղորդում է AP-ը:
Նշվում է, որ նախօրեին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հայտարարությունները, որ նա չի ընդունում «Կոսովոյի միջազգայնորեն ճանաչված սահմանները, անընդունելի են եւ լուրջ վտանգ են ներկայացնում Կոսովոյի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը», ինչպես նաեւ «սպառնում են խաղաղությանը, կայունությանն ու անվտանգությանը Կոսովոյում եւ տարածաշրջանում ընդհանուր առմամբ»:





























