Մոսկվայի Բասմաննի դատարանը մինչեւ հուլիսի 1-ը երկարաձգել է Դաղստանի բնակիչներ Սուլթան եւ Սադիր Աբդուլքերիմովների, Արթուր Մագոմեդովի եւ Շամիլ Բայմամբեթովի, նաեւ Թիմուր Աքուբեկովի կալանքի ժամկետը, որոնք մեղադրվում են 2010թ. դեկտեմբերի 31-ին Մոսկվայի հրաձգարանում տեղի ուենցած պայթյունի մեջ:

Քննիչը նշել է, որ գործի շրջանակներում հարկավոր է մի շարք փորձաքննություններ եւ հարցաքննություններ իրականացնել: Բացի այդ, քննությունը կարծում է, որ Աբդուլքերիմով եղբայրները կարող են փախուստի դիմել:

2010թ. դեկտեմբերի 31-ին տեղի ունեցած պայթյունի արդյունքում «Օբյեկտ» մարզական ակումբի հրաձգարանում զոհվել էր մահապարտ ահաբեկչուհին: Փաստի առիթով ձերբակալվել էին մի քանի անձ: