Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 1-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վիեննա, ուր նախատեսված են նրա հանդիպումներ Ավստրիայի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ավստրիայի մայրաքաղաքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա նաեւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյի հետ եւ ելույթ կունենա ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում:

Մարտի 3-ին նախարար Նալբանդյանը Բրատիսլայում կմասնակցի Վիշեգրադյան քառյակի եւ ԵՄ Արեւելյան Գործընկերության ծրագրի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը: