Հարբած հայը ռուս ոստիկանին «ման է տվել» իր մեքենայի կապոտի վրա:

Փետրվարի 26-ին Տուլայի մարզում երկու պարեկներ տեսել են «ՎԱԶ-2107» մեքենա, որը մեծ արագությամբ ընթանում էր արգելված ուղիով: Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները փորձել են կանգնեցնել իրավախախտին, բայց նա փախել է: Ոստիկանները սկսել են հետապնդել նրան:

Մեքենան շրջվել է 360 աստիճանով եւ կանգնել, լեյտենանտ Ալեքսանդր Գրեչիշկինը դուրս է նետվել մեքենայից եւ փորձել կանգնեցնել նրան: Վարորդը փորձել է վրաերթի ենթարկել նրան, բայց ոստիկանը թռել է մեքենայի կապոտին:

Մեքենան` ոստիկանը վրան, անցել է մեկուկես կիլոմետր, մինչ հանցագործին ձերբակալել են: Պարզվել է, որ ղեկին Հայաստանի 26-ամյա մի բնակիչ է, ում տեղափոխել են ոստիկանություն:

Ներկայումս դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել