Ահազանգ է ստացվել, որ փետրվարի 27-ի կեսօրին Երեւան քաղաքի Սարյան փողոցի թիվ 1ա շենքի 2-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:

Ժամը 13.40-ին փրկարարները հարազատների ներկայությամբ բացել են բնակարանի դուռը եւ  միջանցքում հայտնաբերել 94-ամյա Մարջիկ Լեւոնի Սաֆարյանի դին: