Հայաստանի խորհրդարանի հերթական քառօրյան այսօր՝ փետրվարի 28-ին սկսվել է 1988թ. սուգայիթյան ողբերգության զոհերի հիատակը մեկ րոպե լռությամբ հարգելով:

Ինչպես խորհրդարանի ամբիոնից հայտարարել է խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Սուգայիթում եւ Ադրբեջանի այլ քաղաքներում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, որոնց հետեւանքով հազարավոր հայեր են զոհվել, եւս մեկ անգամ ցույց են տալիս Ադրբեջանի իրական դեմքը:

Նա ընդգծել է, որ հայերի սպանդը Ադրբեջանում վկայեց, որ ցեղասպանությունները կարող են կրկնվել, քանի դեռ աշխարհը չի ընդունել եւ դատապարտել դրանք:

Նշենք, որ 1988թ. փետրվարի 27-ից 29-ը Սումգայիթ քաղաքում, որը Բաքվից 20 կմ հեռավորության վրա է գտնվում, ադրբեջանական հրոսակները սպանել, մորթել են հայ բնակչությանը, ոչնչացրել հայերին պատկանող ունեցվածքը: Ջարդերի արդյունքում տասնյակ հայեր են վիրավորներ, զոհվել է 53 մարդ: Հրոսակները տանջել են հայերին, այրել: Բազմաթիվ կանանց եւ աղջիկների բռնաբարել են: Տասնյակ հազարավոր հայեր ջարդերի պատճառով փախստական են դարձել: