Վիեննայի եւ Սենթ Էնդրյուսի համալսարանների գիտնականները պարզել են, որ օրանգուտանները կարող են շահավետ որոշումներ կայացնել եւ դրանցից կախված՝ օգտագործել գործիքներ, տեղեկացնում է «Իզվեստա»-ն՝ հղում կատարելով N+1-ին։
Փորձարկումներին մասնակցել է վեց օրանգուտան, որոնք ապրում են Լեյպցիգի կենդանաբանական այգում։ Հետազոտողներն օգտագործել են թափանցիկ պլաստիկե տուփեր, դրանցից մեկից կարելի էր հանել կերը գնդակի օգնությամբ, մյուսից՝ փայտիկի։
Եթե կենդանիները հասկանում էին, որ կարող են իրենց սիրած կերը հանել միայն գործիքի օգնությամբ, նրանք դրանից օգտվում էին անգամ այն դեպքերում, երբ պակաս նախընտրելի կեր էր գտնվում սեղանին։
Բայց եթե գործիքը չէր աշխատում եւ դրա օգնությամբ չէր հաջողվում հանել սիրած ուտելիքը, կապիկները դիմում էին պակաս սիրելի, բայց հասանելի կերին։




























