Բուլղարացի ազգայնականները Լուկովյան քայլերթ են կազմակերպել երկրի մայրաքաղաք Սոֆիայի փողոցներով, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն Երրորդ ռեյխի ակտիվ դաշնակից Խրիստո Լուկովին՝ հայտնում է Associated Press-ը։

Բուլղարիայում ամեն տարի ծայրահեղ աջերի կողմից կազմակերպվող Լուկովյան քայլերթին մասնակցել են հարյուրավոր մարդիկ, ովքեր տարել են Բուլղարիայի դրոշներ եւ ազգայնական կարգախոսներով պաստառներ։

Քայլերթը կայացել է՝ չնայած մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների եւ մի շարք երկրների դատապարտումներին։

Ոստիկանության ներկայության շնորհիվ ազգայնականները որեւէ բախում չեն նախաձեռնել։