Դանիական Հարավային Յութլանդ շրջանի ոստիկանությունը հետախուզում է մասնավոր տնից փախուստի դիմած կենգուրուին: Այդ մասին կիրակի հայտնել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մենք հետախուզում ենք կենգուրուին, որը պատկանում է մասնավոր անձին եւ փախել է Օստեր Լինդետ շրջանում գտնվող տնից»,-ասվում է թվիթերյան հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունը խնդրում է բնակիչներին տեղեկացնել, եթե նրանք նկատեն փախած կենդանուն:

«Ամենայն հավանականությամբ նա հենց ինքը կլինի, ում մենք հետախուզում ենք»,- Sveriges Radio-ն մեջբերում է դանիացի ոստիկան Հենրիկ Սոնդերսկովի խոսքերը: Նա հավելել է, որ կենդանին ազատության մեջ է հայտնվել շաբաթ երեկոյան: