Պրիմորյեում «ֆոտո-ծուղակում» հայտնվել է կենդանին, որին 2016 թվականից չի հաջողվում ավելացնել տվյալների բազայում, հաղորդում է Life –ը՝ հղում կատարելով «Ընձառյուծի հող» ազգային պարկի պաշտոնական կայքին:
Բանն այն է, որ ընձառյուծները նույնականացվում են մորթու վրա յուրահատուկ նկարով: Կենդանուն այլ ցեղակիցների հետ չշփոթելու համար անհրաժեշտ է երկկողմանի լուսանկար: Սակայն այս գիշատչին երեք տարի շարունակ ֆիքսում էին միայն աջ կողմից:
Ազգային պարկում նշել են, որ մյուս ընձառյուծները եւս պարբերաբար հայտնվում են «միակողմանիների» շարքում մինչեւ օբյեկտիվում չհայտնվի մյուս «կեսը»:
«Այս «հանելուկային ընձառյուծն» իսկապես զարմանալի է, քանի որ նրան հաջողվում է այդքան ժամանակ հայտնվել մեր առջեւ միայն մեկ կողմով»,-ընդգծել է արգելոցի գիտական բաժնի պետ Աննա Վիտկալովան:



























