Անկարայի համալսարանի բակում ուսանողների երկու խումբ իրար են բախվել, որի հետեւանքով վիրավորված 5 ուսանող տեղափոխվել են հիվանդանոց։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Անկարայի համալսարանում կրթություն ստացող քրդական «Խաղաղություն եւ  ժողովրդավարություն» կուսակցության (BDP) եւ «Թուրքիայի կոմունիստական» կուսակցության (TKP) երիտասարդ անդամների միջեւ փետրվարի 28-ի երեկոյան բախում է տեղի ունեցել։

Բախումները կանխելու համար դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ, ինչպես նաեւ շտապօգնության մեքենաներ։  Վիրավորված 5 ուսանողներին տեղափոխել են հիվանդանոց։