Մարտի 1-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես կատուների օր, որի մասին Հայաստանում, ցավոք, քչերը գիտեն։ Շարքային քաղաքացիները «բեղավոր-զոլավորների» «հավեսը չունեն» եւ մտահոգված են ապրանքերի եւ ծառայությունների թանկացումներով։
Սակայն մեր «փողոցային» եւ «բակային» բարեկամները եւս օգնության կարիք ունեն։ Փողոցներում եւ բակերում ամեն քայլափոխի թափառող շներ, աղբարկղերում կենտրոնացված կեր փնտրող կատուներ...
«Ապահով» երկրների քաղաքների փողոցներում թափառող շներն ու կատուները բավական հազվադեպ հանդիպող երեւույթ են, ինչը ծանրակշիռ պատճառներ ունի։ Դանիայում, օրինակ, եթե ցանկանում ես կատու պահել, հատուկ տեսուչը տեղում պարզում է կենդանու համար նորմալ կեցություն ապահովելու պայմանները, ինչից հետո միայն համապատասխան թուլտվություն տրամադրում։ Եվրոպական զոոխանութներում կատվիկները հարյուրավոր եվրոներ արժեն եւ դրանց ձեռք բերողը դժվար թե մի քանի օր անց կենդանուն փողոց շպրտի։
Մեզ մոտ տարեկան կտրվածքով լուրջ միջոցներ են տրամադրվում մայրաքաղաքի թափառող շների հարցը «մարդասիրաբար» լուծելու համար, սակայն պատկերը Երեւանի փողոցներում անմխիթար է, ինչպեսեւ տարիներ առաջ։ Բայց քանի որ մարտի 1-ը կատուների օրն է, ապա կայքում ներկայացված Վահան Խաչատրյանի ֆոտոռեպորտաժը պատմում է է հենց թափառական մռռանների մասին։




























