Սյունիքի մարզի Գորիս-Շորինձոր ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրում փետրվարի 28-ին միմյանց են բախվել «ԳԱԶել» մակնիշի 676 ԼՕ 68 համարանիշով  բեռնատար ավտոմեքենան եւ «ԳԱԶ-24» մակնիշի 17 ԼՏ 409 համարանիշով ավտոմեքենաները:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել Գորիս քաղաքի Հատուկ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:

Վթարի հետեւանքով «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 21-ամյա Գեղամ Կարապետյանը եւ ուղեւորներ 35-ամյա Արթուր Աթայանը, 21-ամյա Հարութ Հովսեփյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ մինչ հրշեջ-փրկարարների ժամանելը տեղափոխվել Գորիս քաղաքի հիվանդանոց:

Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: