Դեղորայքային թունավորումով փետրվարի 28-ին Երեւան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւան քաղաքի Նոր Նորքի 6-րդ զանգվածի 6-րդ շենքի թիվ 45 բնակարանի բնակիչ 7-ամյա Մարիամ Արշակյանը:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Նույն օրը ժամը 19.27-ին դեղորայքային թունավորումով Երեւան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայի 7/4 շենքի թիվ 5 բնակարանի բնակիչ 54-ամյա Սաիդա Աղասարյանը:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:



























