Օմանի զինծառայողները մարտի 1-ին մարդ են վիրավորել են հերթական հակակառավարական ցույցի ցրման ժամանակ` Սուխարա նավահանգստային քաղաքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Reuters գործակալությունը:
Ականատեսների վկայությամբ, ցույցին մասնակցել են 200-ից 300 մարդ: Ցույցերը ցրելու ժամանակ զինծառայողները մի քանի անգամ կրակել են օդ, մեկ մարդ վիրավորվել է: Բանակին հաջողվել է ցրել ցուցարարներին, սակայն նրանք հետ են վերադարձել եւ կրկին հավաքվել նավահանգստի մոտ:
Սուխարայում ցույցերը տեղի են ունենում արդեն երրորդ օրն անընդմեջ: Բախումներին զոհ են գնացել 6 մարդ, սակայն Օմանի իշխանությունները պաշտոնապես հաստատում են մեկ բնակչի մահվան փաստը:




























