Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, միջազգային ակադեմիաների պատվավոր անդամ, Հայրենական Մեծ պատերազմի կամավոր մասնակից, հայկական հեռուստատեսության հիմնադիրներից, «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիայի երկար տարիների փոխնախագահ՝ Էլմիրա Հեքեքյանը։
Էլմիրա Հեքեքյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա փետրվարի 22-ին ժամը 18:00-19:30, հրաժեշտի արարողությունը և թաղման կարգը՝ փետրվարի 23-ին ժամը 11:30-12:30 Կոնդի ս. Հովհաննես եկեղեցում։





























