Հանրապետական Հակոբ Հակոբյանը համարում է, որ «Ժառանգությունը» նեղացել է, թե ինչու են կոալիցիոն կուսակցությունները հուշագիրը ստորագրել, այնինչ իրենք «Ժառանգությանը» չեն նեղացրել։ Այսօր՝ մարտի 1-ին հրավիրած ասուլիսից առաջ նշեց ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության պահվածքը, որը երեկ ցուցադրաբար լքեց խորհրդարանի դահլիճը:

Որպես հավելում նա հարց ուղղեց լրագրողներին. «Երբեւէ տեսել ե՞ք, որ ես Անահիտ Բաշխյանին (նույնպես սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ է,- խմբ) նեղացնեմ»։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին «Ժառանգություն» խմբակցության անդամները լքել են խորհրդարանի նիստերի դահլիճն այն բանից հետո, երբ նիստը վարող Սամվել Նիկոյանը անջատեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Ռաֆֆի Հովհաննիսյանի խոսափողը։