Դուբայի IMG World's of Adventure թեմատիկ այգում իր դռներ է բացել Novo Cinemas ֆուտուրիստական կինոթատրոնը: Սա քաղաքի ամենամեծ IMAX-ն է: Էկրանը մոտ 25 մետր լայունություն եւ 14 մետր բարձրություն ունի:

Novo-ն հագեցած է նոր սերնդի լազերային տեխնոլոգիայով, որը բարձր որակ է ապահովում, ավելի հստակ եւ վառ պատկերներ, ավելի խորը կոնտրաստ, ինչպես նաեւ ամենահագեցած գույները: Կինոմաններին կուրախացնի նաեւ այլ իրականությունում առավելագույնս խորասուզվելու գերժամանակակից ձայնային համակարգը, գրում է Turizm-ը:

Հատուկ ուշադրության  է արժանի կինոթատրոնի լոբբիի ֆուտուրիստական դիզայնը: Ըստ ականատեսների՝ սա իսկական դրախտ է նրանց համար, ովքեր սիրում են  Ինստագրամում նկարներ հրապարակել:  Կինոթատրոնի պատերը տարբեր գույների ավելի քան 5000 մետր լուսադիոդային ժապավեններ ունեն  եւ հայելային լուսավորություն՝ առաստաղից մինչեւ հատակ:

Յուրահատուկ դիզայնն այցելուներին ապագայի աշխարհ է տեղափոխում:

IMAX-ից բացի կինոթատրոնում երեք VIP սրահ կա՝ 7 աստղանի սպասարկմամբ՝ առանձին լաունջ, նրբընտիր ճաշացանկ, անձնական սպասավորներ եւ այլ հարմարություններ դիտողների համար: Կինոթատրոնի տոմսերի գինը սկսվում  է 63 դիրհամից: