Եմենի նախագահ Ալի Աբդալլա Սալեհը Իսրայելին եւ ԱՄՆ-ին մեղադրել է մերձավորարեւելյան տարածաշրջանում հակամարտություն հրահրելու մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Հուզումները, որ ցնցեցին արաբական աշխարհը՝ Թունիսից մինչեւ Օմանի սուլթանություն, փոթորիկ էին, որոնց սցենարը Վաշինգթոնի ղեկավարությամբ գրել էր Թել-Ավիվը»,- ասել է Սալեհը։

Նշենք, որ Սալեհը, ով պետության ղեկավար է արդեն 32 տարի, վերջերս հայտարարել էր, որ չի առաջադրվի 2013 թվականի ընտրություններին։ Ընդդիմության զանգվածային ելույթները Եմենում սկսվել էին 2011 թվականի հունվարին եւ նոր թափ հավաքել փետրվարին։