Ամերիկացի պաշտոնյան Միկի Մաուսի հագուստով է հանդերձավորվել՝ աշխատակիցների կրթության համար վատնվող ծախսերի հանդեպ ուշադրություն գրավելու համար, փոխանցում է WJRT-TV-ն:

Ջինեսի շրջանի վարչակազմի պաշտոնյա Ջոն Գլիսոնը մամուլի ասուլիս է անցկացրել՝ որպես ռեկվիզիտ օգտագործելով կեղծ փող, նրա հետեւում կանգնել էր Միննի Մաուսի հանդերձանքով մի կին:

Նա վրդովված էր, որ վարչակազմը մոտ 25 հազար դոլար է ծախսել երեք աշխատակցի Դիսնեյի ինստիտուտ ուղարկելու համար:

Շրջանի խորհրդի համակարգող Ջոշ Ֆրիմանը հայտարարել է, որ ծախսերն արդարացված են 10 տարի աշխատակիցների զարգացման եւ կրթության համար ոչ մեծ ծախսերից հետո: