W Motors ընկերությունը, որը մշակել է առաջին մերձարեւելյան Lykan Hypersport սուպերքարը, Շանհայի ավտոսրահում  կներկայացնի MUSE անօդաչուն: Մեքենան ճանապարհներին կհայտնվի Դուբայում կայանալիք  Էքսպո-2020 համաշխարհային ցուցահանդեսի նախաշեմին, գրում է Motor-ը:

Ամբողջությամբ էլեկտրական MUSE-ը W Motors-ի եւ  չինական ICONIQ Motor-ի համատեղ աշխատանքն է, որոնց գործընկերներն են Magna Steyr-ը, Microsoft-ը եւ ԱՄԷ իշխանությունները: Անօդաչուն հագեցած է 4-5 աստիճանի ինքնավար համակարգով, նորարարական ինտերֆեյսով եւ միացված է հեռակառավարման եւ վերահսկման ամպային համակարգին: Մեքենայի սրահը դեռ արտադրության փուլում հարմարեցվում է պատվիրատուի պահանջներին:

Անօդաչուները կհավաքվեն Դուբայում կառուցվող W Motors-ի նոր գործարանում: MUSE-ի նախացուցադրման հետ միաժամանակ քաղաքի իշխանությունները հայտարարել են նաեւ  անօդաչու տրանսպորտի զարգացման ռազմավարության մասին:  Ինքնավար մեքենաներին անցումը թույլ կտա ամեն տարի 22 մլրդ դիրհամով համալրել բյուջեն, կրճատել վնասակար արտանետումների եւ վթարների քանակը: