Ամուսինը սպառնում է դատի տալ կնոջը սոցցանցերում  իր  փոքր առնանդամի մասին պատմելու համար:

Կնոջ խոսքով՝ «գաղտնիքը նա բացահայտել է» մեղրամսի ժամանակ, քանի որ մինչ այդ տղամարդը հրաժարվել է իր հետ սեքսով զբաղվել, գրում է Mirror-ը:

Կինն իրեն խաբված է զգացել, ինչի պատճառով էլ որոշել է Reddit սոցցանցի միջոցով աշխարհին պատմել  իր պատմությունը խորհուրդ ստանալու համար:

Սակայն ամուսինը, տեսնելով նրա գրառումը, զայրացել է եւ այժմ սպառնում է դատի տալ նրան եւ ամուսնալուծվել: Ընդ որում կինը տղամարդու «արժանապատվությունը» «միկրոառնանդամ» է անվանում:  Կինը սակայն պատմել է նաեւ, որ ամուսնուց բացատրություն է պահանջել, թե ինչու է նա թաքցրել այդ «սարսափելի գաղտնիքը», ինչին ի պատասխան ամուսին ասել է, որ վախենում էր, որ կինն իրեն կլքի: