Օնտարիոյի բնակիչը միաժամանակ 260 մարզաշապիկ է հագել, որպեսզի միջոցներ հավաքի իր երեխաների դպրոցի համար եւ Գինեսի ռեկորդ սահմանի, տեղեկացնում է UPI-ն։

Թեդ Հասթինգսը տեղեկացրել է, որ նայել է Գինեսի ռեկորդների գիրքը 11-ամյա որդու հետ, երբ հանդիպել է առավելագույն թվով մարզաշապիկներով ռեկորդին։

Արդյունքում՝ տղամարդը պատվիրել է 20XL չափի մարզաշապիկներ եւ որոշել կազմակերպել ռեկորդային փորձ Քիթչեների մարզադահլիճում։ Հասթինգսն ասել է, որ միջոցառմանը հավաքվել է փող Բրիջպորտի պետական դպրոցի համար, որտեղ սովորում են նրա տղան ու 14-ամյա աղջիկը։

Հասթինգսը խոստովանել է, որ փորձն «ընդհանուր առմամբ ահավոր էր»։ «150-րդ մարզաշապիկը հագնելով մտածեցի, որ սա ամենահիմար բաներից մեկն է, որի տակ ստորագրել եմ»,- ասել է նա։