Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի բնակիչները մարտի 1-ից կարող են էմոջիներ ավելացնել իրենց ավտոմեքենաների համարանիշներին՝ հայտնում է պետական Personalised Plates Queensland (PPQ) ընկերությունը։
Նորույթը նահանգի բնակիչների համար 85 ավստրալիական դոլարից (հին համարանիշները վերափոխելու համար) 475 դոլար (նոր պետհամարանիշներ գրանցելու համար) կարժենա։
Ավտոմեքենաների նոր համարանիշներում միայն հինգ սմայլիկ է թույլատրվում՝ ժպտացող, ծիծաղից լացող, աչքով անող, սիրահարված եւ արեւային ակնոցով։ Երեք տառին եւ երկու թվին, որոնցից կազմված են համարանիշները, կարելի է ավելացնել միայն մեկ սմայլիկ, իսկ դիզայնն անհրաժեշտ է համաձայնեցնել նախօրոք՝ առցանց։
PPQ-ն ավելի վաղ ավտոսիրողներին տրամադրել էր համարանիշներին որեւէ տարբերանշան տեղադրելու հնարավորություն, օրինակ՝ սեփական ընկերության կամ համալսարանի։



























