ԱՄՆ-ում թեժ բանավեճ է սկսվել Հարավային Կալիֆոռնիայում տեղակայված հանրաճանաչ հոլիվուդյան դերասան Ջոն Ուեյնի օդանավակայանի անվան շուրջ,-հաղորդում է Fox News-ը:

Ոմանք կարծում են, որ օդանավակայանի անվանումն անհրաժեշտ է հնով փոխարինել դերասանի՝ 1971 թվականին Playboy պարբերականին տված հարցազրույցում ռասիստական եւ հոմոֆոբ բնույթի մի շարք հայտարարությունների պատճառով:

Վերջերս սոցցանցերում հրապարակվել էր հոլիվուդյան աստղի հին հարցազրույցը, որը բավականին բուռն քննարկումների պատճառ էր դարձել:

Ջոն Ուեյնը մահացել է 40 տարի առաջ՝ 72 տարեկան հասակում:

Ջոն Ուեյնի անվամբ օդանավակայանը տեղակայված է Լոս Անջելեսի մոտակայքում՝ Օրինջ շրջանում, եւ ավելի վաղ կրում էր Օրինջ անվանումը:

Օդանավակայանն անվանափոխելու մասին որոշումն ընդունվել էր 1979 թվականին: