Բրիտանացի լուսանկարիչ Ռոսս Լոնգն արել է թփերի մեջ կոալայի մի քանի լուսանկարներ ավստրալական Քվինսլենդ նահանգում, հաղորդում է Daily Mail-ը:

Պարկավորի համարձակ լուսանկարը լայն տարածում է գտել Instagram-ում, իսկ կենդանին ճանաչվել է որպես «ամենասեքսուալ կոալա»,-գրում է պարբերականը:

Ինչպես նշում է թերթը, երբ լուսանկարիչը հանդիպել է արու կոալային, նա անշարժ նստած էր եւ չէր վախենում: «Նա ամենաենթարկվող մոդելն էր, ում հետ ինձ բախտ էր վիճակվել աշխատել: Իր դիրքով կոալան ասես փորձում էր գրավել մոտակայքում գտնվող էգերի ուշադրությունը»,- Daily Mail-ը մեջբերում է Ռ. Լոնգի խոսքերը:

Տղամարդը հավելել է նաեւ, որ կոալան «ավելի ուշագրավ տեսք ուներ, քան ուրբաթ երեկոյան ժամանցը՝ Netflix-ի սերիալներով»: