Կալիֆոռնիայում հրշեջները փրկել են թունելում մնացած կենդանիներին՝ 70 ֆունտ կշռող հսկայական Գոդզիլա կրիային եւ գերմանական հովվաշուն Թեյլորին, հաղորդում է Fox News–ը՝ հղում կատարելով Facebook-ում հրշեջ դեպարտամենտի գրառմանը:
Միջադեպը տեղի էր ունեցել Ֆոնտանա քաղաքում, երբ տղամարդը շան հետ ընկել էր դիտահորը: Տղամարդուն հաջողվել էր դուրս գալ այնտեղից, իսկ շունը մնացել էր ներսում:
Երբ հրշեջները դուրս էին բերում Թեյլորին, նրանք նկատել են կրիային, որը գտնվում էր Թեյլորի կողքին:
Հրշեջներին եւ ընթերցողներին մեծապես զարմացրել էր փաստը, որ շունն ինչ-որ տեղից հայթայթել էր վերմակ, որով, ըստ ամենայնի, որոշել էր ծածկել իրեն եւ Գոդզիլային: Արդյունքում, երբ փրկարարները հայտնաբերել էին կենդանիներին, նրանք վերջնականապես խճճվել էին վերմակի մեջ:



























