Hyundai Sonata ավտոմեքենայի նոր տարբերակը կթողարկվի առանց փոխանցման տուփի ավանդական լծակի, որի փոխարեն կօգտագործվեն երեք կոճակներ, հաղորդում է  Life-ը՝ հղում կատարելով Thekoreancarblog-ին:

Կենտրոնական վահանակի վրա կարելի է ընտրել փոխանցման երեք տարբերակ: Այդ նույն գործառույթը կարելի է նկատել նաեւ Hyundai Palisade նոր ամենագնացում:

Փոխանցման տուփը կհամադրվի 250 եւ 280 ձիաուժ հզորությամբ ու 2 եւ 2,5 լ ծավալով տուրբինային շարժիչներով: Նոր մոդելի վաճառքը նախատեսվում է 2019 թվականի մայիսից: