Արաբական Միացյալ Էմիրություններում կինն ամուսնալուծվում է, քանի որ ամուսինը մոռացել է նրա համար բուրգեր բերել, հայտնում է Khaleej Times պարբերականը:
20-ամյա կինը տանը միայնակ սպասել է ամուսնուն, մինչ նա ընկերների հետ հանգստանում էր անապատում:
Տանից դուրս գալուց առաջ նա ամուսնուն խնդրել է արագ սննդի ռեստորաններից մեկից իր համար բուրգեր բերել: Ամուսինը, սակայն, շատ է ուշացել, տուն է վերադարձել գիշերվա 3-ին եւ առանց խոստացած ուտելիքի, ինչի պատճառով կինը տանից հեռացել է եւ ապահարազանի փաստաթղթեր ներկայացրել:
Հասանա Ալ Մազուրկայի փաստաբանը հայտնել է, որ զույգը հիմա պարզաբանումը կշարունակի դատարանում:
«Եթե կինը պնդի ամուսնալուծությունը, օժիտն անվավեր կճանաչվի»,- նշել է փաստաբանը:
Նրա խոսքով՝ ամուսնալուծությունները ավելի փոքրաթիվ կլինեին, եթե ամուսիններն ընտանեկան կյանքին իրատեսորեն վերաբերվեին:




























