«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը պետական գրանցում է ստացել․ աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Մինչև համայնքային կլինիկայի կառուցումը՝ աշխատանքները սկսելու պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք անասնաբուժական կլինիկաների հետ: Այս շաբաթվա վերջին արդեն իսկ կմեկնարկի թափառող կենդանիների հավաքման գործընթացը:




























