Լավ է, որ Արարատ Միրզոյանն արձագանքեց իմ առաջակությանը եւ Ռուսաստանի Դաշնային Խորհրդի լիագումար նիստին խոսեց Սումգայիթի ջարդերի մասին: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա մասնավորապես, նշել է.
«Վատ է, որ չխոսեց նաեւ ադրբեջանական պրոպագանդայի մասին Խոջալուի դեպքերի առնչությամբ:
Լավ է, որ քննադատեց հակահայկական ակցիաների մասին անդրադարձը Ռուսաստանում:
Վատ է, որ հայկական լոբիստական ներուժը չօգտագործվեց ռուսական քաղաքական եւ մեդիադաշտերում համարժեք պատասխան տալու համար:
Լավ է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին խոսելիս ընդգծվեց ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:
Վատ է, որ Հայաստանի նոր ղեկավարության բարձրաստիճան պաշտոնյան հերթական անգամ խուսափեց հնչեցնելուց այն միտքը, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
Ասածս, ինչ է: Անկախ ներքաղաքական իրավիճակից, կան բազում ազգային եւ պետական նշանակության հարցեր, որտեղ համադրված աշխատանքի հրամայական կա»:





























