Շրջակա միջավայրի ազգային գործակալության մասնագետներն այս տարվա ընթացքում առաջին արշավի ժամանակ հայտնաբերել են Սեւ ծովի համար հազվագյուտ մեծ կատրան շնաձկան, հաղորդում է Sputnik-Վրաստան-ը:
Շնաձուկը կես մետր երկարություն է ունեցել: Սովորաբար կատրան արուների երկարությունը 60-90 սմ է, իսկ էգերի՝ 75-105 սմ:
«Սեւ ծովում տարածված են կատրան շնաձկները: Մնացած տեսակները մեկ օրինակներով են հանդիպում: Նախկինում կատրան շնաձկներին արտադրական նպատակներով էին որսում, իսկ այսօր դրանք այնքան հազվադեպ են հանդիպում, որ մասնագետները անհրաժեշտ են համարում այն Կարմիր գրքի մեջ ընդգրկել: Առավել եւս, որ վերջին տարիներին նման խոշոր տեսակները շատ հազվադեպ են հանդիպում», - ասել է Սեւ ծովի ձկնորսության եւ մոնիթորինգի բաժնի ղեկավար Առչիլ Գուչմանիձեն:
Բռնած շնաձկան ի վերջո բաց են թողել:




























