Կառավարության այսօրվա՝ փետրվարի 28-ի նիստում նախարարները շնորհավորեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ծննդյան օրվա կապակցությամբ: Տիգրան Ավինյանը դարձավ 30 տարեկան:

Փոխվարչապետին շնորհավորեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը. «Ուզում եմ Ձեզ մաղթել առողջություն եւ ասել, որ Ձեզ հետ աշխատելը հեշտ է եւ հաճելի»:

Նշենք, որ այսօր Կառավարության հերթական նիստը վարում էր Տիգրան Ավինյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվքում է Իրանում: