Թալիշական ազգային շարժման առաջնորդ Ֆահրադդին Աբբասովին Ռուսաստանից Բաքու են տեղափոխվել:
Ադրբեջանական լրատվամիջոցերը հաղորդում են, որ Աբբասովը մեղադրվում է պետության դեմ կոչերի եւ ազգային, ռասայական եւ կրոնական թշնամանքի հրահրման մեջ:
Մոսկվայի մարզի Լյուբերեցկի քաղաքային դատարանը Աբբասովին արտաքսելու որոշում է կայացրել: Փետրվարի 28-ին Բաքվի միջազգային օդանավակայանում Աբբասովին ձերբակալել են իրավապահ մարմինների աշխատակիցները եւ ներգրավվել քննությանը:
Ներկայումս շարունակվում են Ադրբեջանի քաղաքացի Ֆահրադդին Աբբասովի՝ Հայաստան այցերի, Հայաստանի հատուկ ծառայությունների աշխատակցի հետ նրա հանդիպման, հայական ԶԼՄ-ում եւ սոցցանցերում Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ արված կոչերի կապակցությամբ քննությունները:
Նշենք, որ Աբբասովը Թալիշական ազգային շարժման առաջնորդներից մեկն է եւ Ռուսաստանում փորձում էր թաքնվել ադրբեջանական իշխանությունների հետապնդումներից:





























