Հայաստանի տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունն իր գործընկերների հետ միասին խորհրդարանում կանցկացնի հանրային լայն բանավեճ համայնքների ընդլայնման գործընթացի դրական եւ բացասական կողմերի մասին։ Այս մասին մարտի 1-ին, կառավարող «Իմ քայլը« դաշինքի խորհրդարանական խմբակցության փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։
Հանրային բանավեճերը, ըստ նրա, կանցկացվեն աշնանը։ «Մենք նաեւ սերտորեն համագործակցում ենք Տարածքային կառավարման խորհրդարանական մշտական հանձնաժողովի հետ։ Սա պետք է քննարկել լայն հասարակության հետ։ Մարդկանց տեղերում պետք է ծանոթացնել համայնքների խոշորացման դրական կողմերի հետ, ինչպես նաեւ հասկանալ, թե ինչ բացասական հետեւանքներ կարող են հետեւել դրանց, անցկացնել հանրաքվե անհրաժեշտության դեպքում, եւ հետո արդեն, ելնելով դրանից, խոշորացնել համայնքները»,- նշել է նախարարը։





























