«Ժողովուրդ» թերթը գրում է. «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի երկու կին դատապարտյալ՝ Արմինե Մանուկյանը և Քրիստինե Ներսիսյանը, քրեակատարողական հիմնարկի կողմից տույժի են ենթարկվել:

«Ժողովուրդ» օրաթերթին Մանուկյանը հայտնել էր, որ համաներման մասին օրենքը նաև իր վրա է տարածվում, սակայն մեկ այլ տեղ իր գործողությունների մասով դատաքննություն է ընթանում, ուստի իրեն ազատություն դեռ չեն շնորհել:

Դատապարտյալին ասել են, որ նա չի կարող հայտնվել ազատության մեջ. դատավճիռների համակցությունների հարցն են առաջ քաշել: Արմինե Մանուկյանը հայտնել էր, որ իրեն Քրիստինե Ներսիսյանը, Անժելա Սահակյանը դատապարտյալների ներկայությամբ կացարանից հանել են և «ռազբորկայի» են կանչել: Եվ ահա՝ երեկ մեզ հայտնի դարձավ, որ այս արարքի համար նրանց ՔԿՀ ղեկավարությունը տույժի է ենթարկել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում