Զինվորական ուժերի աջակցությամբ, Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի կողմնակիցները, մարտի 2-ին իրենց հսկողության տակ են վերցրել Մարսա-Բրեգան նավահանգիստ- քաղաքը, որը գտնվում է Միջերկրական ծովի արեւելյան մասում։
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է «Ալ-Ջազիրա» արբանյակային հեռուստաալիքը։
Մարսա-Բրեգան Լիբիայի կարեւոր նավթարդյունահանող նավահանգիստն է։ Այդ տարածքում է գտնվում նաեւ միջազգային օդանավակայանը, որը նույնպես գտնվում էր ցուցարարների հսկողության տակ։ Մարսա-Բրեգայում է գտնվում նավթավերամշակման եւ հեղուկ գազի գործարանները։
«Ալ-Ջազիրայի» տվյալներով, Քադաֆիի կողնակիցները գնդակոծում են Աջաբի քաղաքը, որտեղ գտնվում է ցուցարարների կողմից գրավված զինամթերքի պահեստները:
Հիշեցնենք որ ցուցարարները պահանջում են երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի հրաժարականը։ Այս պահին Քադաֆին կորցրել է վերահսկողությունը երկրի արեւելյան մասում, ինչպես նաեւ արեւմտյան մի շարք քաղաքներում։ Արտասահմանյան երկրները տեղահանել են իրենց համաքաղաքացիներին Լիբիայից, Հայաստանի 4 քաղաքացիներ վերադարձել են ռուսական ինքնաթիռով։





























